«3+3» ձևաչափով Արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում։
Այս մասին իրանական SNN լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեդհի Սոբհանին՝ հավելելով, որ Թեհրանի համար կարևոր է Հայաստանի հարավային Սյունիքի մարզի անվտանգությունը։
«Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի գործում: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը բարելավել է սահմանային կապը»,- ասել է նա: