Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարել է Պուլիայի շրջանում նոր պատվավոր հյուպատոսության բացման մասին:

Այս մասին ասված է Իտալիայում Հայաստանի դեսպանության էջում:

«Այս նոր հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր քայլ է՝ ուղղված Հայաստանի և Պուլիայի տարածաշրջանի միջև պատմական բարեկամական հարաբերությունների և դարավոր մշակութային, տնտեսական և դիվանագիտական կապերի ամրապնդմանը:

Հյուպատոսական գրասենյակը, որը կգտնվի Բարիի Corso Vittorio Emanuele 30 հասցեում, հանգրվան կհանդիսանա Հայաստանի քաղաքացիների և նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել համագործակցությունը Պուլիայի և Հայաստանի միջև:

Պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը կլինի Պուլիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության և գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կոնտակտային անձը։

Պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը, ծնված 1974 թվականին, ավարտել է Բարիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, շինարարության և կահույքի ոլորտում ձեռնարկատեր է։ Նրա ընտանիքը ժամանել է Բարի 191 5թ. Հայոց ցեղասպանությունից հետո և անմիջապես մուտք գործել քաղաքի և տարածաշրջանի սոցիալական և ձեռնարկատիրական կյանք:

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհավորում է պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանին և մաղթում մեծ հաջողություններ՝ իր լիազորությունները լիարժեք իրականացնելու գործում»,- ասվում է գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930