Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ

Մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի (ԵՊ) նախագահ: Նա կպաշտոնավարի 2,5 տարի: Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։

Մեցոլայի թեկնածության օգտին քվեարկել է 562 եվրոպացի պատգամավոր։

Նրա մրցակիցը Իսպանիայից պատգամավոր, «Պոդեմոս» («Մենք կարող ենք») ձախակողմյան իսպանական կուսակցության անդամ Իրեն Մոնտերոն էր։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031