Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Հուլիսի 13-ին՝ ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:

Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Հ. Հ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Դավթաշենի բաժին:

Հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930