Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունները զարգացման և խորացման մեծ ներուժ ունեն. նախագահը ուղերձ է հղել Յակով Միլատովիչին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։

«Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերությունները, հիմնված լինելով փոխադարձ հարգանքի և վստահության վրա, ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով առավել կհարստացնենք համագործակցության օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930