Կառավարությունը հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու որոշումը

Կառավարությունը հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու որոշումը։

Որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարզաբանեց՝ «Հայոց պատմության» առարկայի անվանումը խնդրահարույց է թվում, քանի որ Հայք բառը գրաբարից թարգամանվում է Հայաստան, հայեր, բայց իրավական պետության պատմության ներկայացման դասավանդման գործընթացում լիարժեք չի փոխանցում պետության գաղափարը։

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ուստի առաջարկում ենք պատմության ուսուցումը իրականացնել «Հայաստանի պատմության» անվան ներքո»,- ասաց նա։

Ըստ նրա՝ անվանումը պետք է միտված լինի ՀՀ դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը․ «Այդ իմաստով կկարողանանք սովոորողների համար ավելի տեսանելի ու համակարգային ներկայացնել պատմությունն ու ըմբռնելի դարձնել պետականության գաղափարը։ Սովորողը կտեսնի պատմության ու պետության կապը, այդպես պետությանն ընկալելով որպես պատմական դրվագների ու գործընթացների արդյունք»։

Նախարարը շեշտեց, որ որոշման համար ուսումնասիրել են տարբեր երկրների ու տարածաշրջանային երկրների փորձը։

Վարչապետը արձագանքելով նկատեց, որ ռազմավարության հիմքում դրված է պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը։

«Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողությունն է ու մշակույթ, բոլորովին ուրիշ հայեցակետ է, և պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ այդ մտածողությունը միշտ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ․ «Ո՞րն է տարբերությունը Հայոց պատմության և Հայաստանի պատմության․ Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է, պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը պետության չգոյությունն է պետության գոյության դրվագներով։ Սա կարևոր հայեցակարգային տրամաբանություն է»։

Ըստ վարչապետի՝ էմոցիաների ժողովրդից պետք է ապահովվի տրանսֆորմացիան դեպի պետական ժողովուրդ։

Անդրեասյանը իր հերթին նաև անդրադարձավ անվանափոխության նկատմամբ հնչած քննադատություններին․ «Որոշ շրջանակների մոտ տպավորություն կա, որ առարկան վերանվանելով որևէ բան դուրս ենք թողնելու ու երեխաները չեն ուսումնասիրելու մեր պատմության ինչ-որ դրվագներ, բովանդակության կտորների դուրս թողման պնդումները կապ չունեն իրականության հետ»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30