Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի բնակավայրերին

Ռուսաստանը հերթական զանգվածային հարվածն է հասցրել Ուկրաինայի բնակավայրերին։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամի իր էջում գրել է․ — «Կիև, Դնեպր, Կրիվոյ Ռոգ, Սլավյանսկ, Կրամատորսկ։ Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի տներ, ենթակառուցվածքներ և մանկական հիվանդանոց։ Բոլոր ծառայություններն աշխատում են որքան հնարավոր է շատ մարդ փրկել»։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ տուժածների թիվն աճում է՝ տվյալ պահին հայտնի է 11-ի մասին, 8-ը գտնվում են հիվանդանոցում։

Ռազմական վարչակազմը հայտնել է 7 զոհի մասին, բայց սա նախնական տեղեկություն է։

Նախագահի խորհրդական Անդրեյ Երմակը Տելեգրամի իր էջում գրել է, որ Կրիվոյ Ռոգում շատ զոհեր և վիրավորներ կան՝ հրետակոծության տակ քաղաքացիական ենթակառուցվածք է ընկել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30