«Գոյի» բոլոր դերասաններն ազատվել են աշխատանքից․ Սամվել Թոփալյան

«Գոյ» թատրոնի բոլոր դերասաններն աշխատանքից ազատման նամակ են ստացել, Iravaban.net-ի հետ զրույցում տեղեկացրել է թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը:

«Նամակն ինձ երեկ կամ երեկ չէ, առաջին օրն է ինձ հասել։ Մեկ ամիս առաջ համարյա բոլորս արդեն ազատված էինք։ Մեզ հետ պայմանագիրը չի երկարաձգվել։ Դե, բնականաբար, ազատել են աշխատանքից, իմ իմանալով՝ բոլորին»,-ասաց Թոփալյանը։

Նա նշեց, որ թատրոնի ճակատագրի մասին են մտածում, քայլեր արվում են։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, թե «Գոյ» թատրոնի դերասաններն իրենց գործունեությունը պիտի շարունակեն Սունդուկյանի անվան թատրոնում։ Հարցին, թե ինչո՞ւ են այդ պարագայում նրանց ազատել աշխատանքից, դերասանը տեղեկացրեց՝ իրենք չեն ցանկացել աշխատել այդ թատրոնում։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930