Էրդողանական Թուրքիայի իրական դեմքը․ հարձակվում են սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա․ իրանագետ

Էրդողանական Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել վայրենի հարձակումներ սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա՝ այս երկրից վերջիններիս հեռացման պահանջով. տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սիրիական պատերազմը և դրա հետևանք միլիոնավոր փախստականները հետևանքն են նաև էրդողանական վարչախմբի կողմից հարևան Սիրիայի հանդեպ վարված ուխտադրուժ և գիշատիչ քաղաքականության, իսկ հիմա տուրք տալով օսմանյան շրջանից եկող տխրահռչակ ավանդույթներին, ջարդարարները Թուրքիայի տարբեր քաղաքներում հարձակվում են սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա։

Սա «լուսավոր» 21-րդ դարի էրդողանական Թուրքիայի իրական դեմքն է, իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ է կատարվել հայերի, եզդիների, ասորիների և հույների հանդեպ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին նույն այս երկրում»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30