Գագիկ Ծառուկյանի շնորհիվ՝ Շիրակի մարզի երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնը նոր խաղահրապարակ ունի (տեսանյութ)

Շիրակի երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնի սաներն այսուհետ օրն ու ժամանանցն ավելի հետաքրքիր կազմակերպելու նոր հնարավորություն են ստացել․ կենտրոնը նոր խաղահրապարակ ունի։

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կենտրոնի բակը բարեկարգվել է ու կարուսելներով համալրվել։ Բացի այդ, սաների համար ստեղծվել են պայմաններ նաև ավազաթերապիա անցկացնելու համար։

«Գագիկ Ծառուկյանի ու Ծառուկյան ընտանիքի համար Գյումրին միշտ առանձնահատուկ կարոևրություն ու նշանակություն է ունեցել, և երեխաների հետ կապված հիմնախնդիրները միշտ եղել են պարոն Ծառուկյանի ուշադրության կենտրոնում», — նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ այս ծրագիրը բացարձակ առաջնահերթություն էր, քանի որ այս հաստատությունում գյումրեցիներից բացի նաև Արցախից տեղահանված բազմաթիվ երեխաներ են բնակվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031