Տիգրան Ավինյանը հայտնեց՝ երբ Երևանի հանրային տրանսպորտում կներդրվի միասնական տոմսային համակարգը

Երևանի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն սահմանված քանակի նոր ավտոբուսների և տրոլեյբուսների շահագործման պահից:

Երևանի ավագանու նիստում անդրադառնալով վերոնշյալ համակարգի ներդրման ժամկետի հետաձգման պատճառների վերաբերյալ հարցին՝ այս մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը պայմանավորված է երևանցիներին տրված այն խոստմամբ, որ դա տեղի է ունենալու 171 նոր ավտոբուսների և տրոլեյբուսների գիծ մտնելուց հետո միայն: Վստահեցնում եմ՝ նոր համակարգն ուղղակիորեն կչեզոքացնի բոլոր հնարավոր խոռոչները, որոնք առկա էին այդ կառույցում՝ հաշվի առնելով, որ կանխիկ դրամի շրջանառություն այլևս չի ենթադրվում»,- ասաց քաղաքապետը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031