Նորից ահազանգ բերդից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների իրավունքների խախտումները վերջերս ավելի հաճախակի են դարձել։ Գրեթե ամեն օր այդ հիմնարկից ահազանգում են հերթական արտառոց դեպքի մասին։ Անցյալ շաբաթ դատապարտյալներից տեղեկություն ստացանք, որ բերդի խցերից մեկում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ Կալանավոր Ն․-ն դանակով հարվածել է մեկ այլ կալանավորի՝ Ռուստամ Հ․-ին։ Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Քրեակատարողական ծառայությունից պարզաբանում խնդրեցինք դեպքի վերաբերյալ։

ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանցից մեկը խցում վիճաբանության արդյունքում ինքնաշեն դանակով հարվածներ է հասցրել նույն խցում պահվող մեկ այլ կալանավորված անձի թեւին եւ կողային հատվածին։ Վնասվածքներ ստացած կալանավորված անձն անմիջապես տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, վերքերը մշակելուց հետո վերադարձվել է «Նուբարաշեն» ՔԿՀ։ Նույն օրը հաղորդում է տրվել ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ»։ Մեր տեղեկություններով, կալանավորներից մեկը բազմիցս դիմել է «Նուբարաշենի» ղեկավարությանը՝ հայտնելով, որ կոնֆլիկտներ ունի խցակիցների հետ, խնդրել է տեղափոխել իրեն այլ խուց, սակայն բերդի ղեկավարությունն անտեսել է նրա խնդրանքները։»։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930