Հունիսի 22-ին կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող թունելում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 22-ին՝ ժամը 09։00-18։00-ն, «Երքաղլույս» ընկերությունն իրականացնելու է Երևանի Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող թունելի վթարված լուսատուների փոխարինման և վերականգնման աշխատանքներ։

Գործընթացը կիրականացվի ժամը 09։00-ից մինչև 13։00-ն՝ Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող շարժման ուղղությամբ, 13։00-ից մինչև 18։00-ն՝ հակառակ ուղղությամբ։

Աշխատանքների պատշաճ և անվտանգ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ նշված փողոցների համապատասխան հատվածների երթևեկությունը դադարեցվելու է:

Հունիսի 22-ին նշված ժամերին ներքաղաքային երթուղիների աշխատանքը կկազմակերպվի, համապատասխանաբար, Մաշտոցի պողոտա – Սբ Գր. Լուսավորչի – Արգիշտիի փ.-ներ — «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով և հակառակ ուղղությամբ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031