Հայտնի է մարզերում ուժգին քամու հասցրած նոր վնասների մասին

Հունիսի 20-ին՝ ժամը 18:12-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լիճ տանող ավտոճանապարհին ծառի ճյուղը պոկվել և ընկել է երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են երկու ծառ և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:

Ժամը 18:06-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղի սկզբնամասում ծառեր են պոկվել և ընկել ավտոճանապարհին՝ երկկողմանի փակելով այն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են երկու ընկուզենի. երթևեկությունը վերականգնվել է:

Ժամը 17:08-ին և 18:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Գյուլագարակ-Ստեփանավան և Լոռի Բերդ-Լեջան ավտոճանապարհներին ուժեղ քամուց ծառեր են ընկել երթևեկելի հատված՝ փակելով ճանապարհները:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:

Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել երթևեկելի հատվածից. ավտոճանապարհներին երթևեկությունը վերականգնվել է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30