Վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին․ Բագրատ Սրբազան

«Սուրեն Պետրոսյանին ես հանդիպել եմ հունիսի 13-ի երեկոյան՝ այդ դեպքից հետո, որը մեզ համար անհասկանալի մնաց։

Խոսել եմ իր հետ շատ մանրամասն, քննարկել ենք հարցերը, ինքը պատմել է եղելությունը, ինչ-որ տեղի ունեցել է, և ես ընդունել եմ այնպես, ինչպես պատմել է, որովհետև այլ միջոց չունենք քննելու և քննություն անցկացնելու կարիքը չկա։ Սուրենը խնդրեց պարզապես՝ մի քանի օրով արտերկիր պիտի մեկնի, հենց այդ ժամանակ՝ 13-ի երեկոյան։

Բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել ամբողջության մեջ, նաև որոշելու, թե այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ։

Այն ինչ տեղի ունեցել է, մենք արձանագրել ենք․ ես բեմից էլ եմ ասել, որ այդ օրը Սուրեն Պետրոսյանը, ըստ մեզ տրված տեղեկությունների՝ առևանգվել է, դա ինքը պետք է կարողանա հաստատել և ըստ այդմ նաև՝ դրան համապատասխան գործընթացները սկսել։

Ըստ Սուրենի փոխանցման՝ իրեն ցանկացել են դուրս պահել ամսի 12-ին մասնակցելուց կամ ընդհանուր շարժումից»,- այսօր՝ հունիսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Բագրատ Սրբազանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031