Երևանում կտեղադրվի 930 նոր թափոնաման

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 930 նոր բեռնարկղ են տեղադրվելու՝ չորս տեսակի թափոնների համար:

«Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրն ամփոփվում է:

Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքին տրամադրվել է նաև երկու բազմաֆունկցիոնալ աղբատար մեքենա, որոնցով տեղափոխվելու են ապակե տարաները:

Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար: Թափոնների կառավարման մշակույթը մայրաքաղաքում վերջին չորս տարիներին է ձևավորվել: Տարրական և միջնակարգ դպրոցներում էկո-ակումբներ են հիմնվել, որոնք տարբեր մրցույթներով ցույց են տալիս, թե ինչպես պետք է պահպանել շրջակա միջավայրն ու ինչպես իրենք են ասում՝ փրկել մոլորակը աղբից:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031