Եվրամիությունում Հայաստանին և Ուկրաինային ոչ ոք չի սպասում. Մեդվեդև

Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն (ԵՄ), իսկ Ուկրաինան մոտ ապագայում չի կարող սպասել դրան:

Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որն ամրացված է դաշնակցային հարաբերություններով ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում, վաղուց աչքի փուշ է դարձել: Վաշինգտոնը և նրա դաշնակիցները նշանակալի ուժեր են տեղակայել Անդրկովկասյան հանրապետությունը եվրատլանտյան ճամբարի մեջ ներքաշելու համար»,- «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված հոդվածում ընդգծել է Մեդվեդևը:

Նա զգուշացրել է, որ «ոսկյա սարեր», այդ թվում՝ անդամակցություն Եվրամիությանը, Երևանին առաջարկում են լիակատար հավատարմության դիմաց։

«Սակայն ձեզ մի խաբեք. նման խոստումները պարզապես խայծ են նեոգաղութային մկնիկի թակարդում, ոչ ոք մտադիր չէ բացել «էլիտայի» դռները հայ ժողովրդի առաջ, և մոտ ապագայում չեն սպասի»,- ասել է Մեդվեդևը՝ առաջարկելով լավ մտածել։

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը, որպես օրինակ, բերել է Վրաստանի՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, ինչը դուր չի եկել ԱՄՆ-ին և Եվրամիությանը։

«Ուրեմն ի՞նչ, ահա թե ինչ՝ պատժամիջոցներ»,- նշել է նա՝ հավելելով, թե 2024 թվականի մարտին Եվրախորհրդարանի ընդունած՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման մասին բանաձևն իրականում սովորական թղթի կտոր է՝ առանց պարտավորությունների:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -