Skip to main content

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ նշելով, որ Ալիևը Թուրքիա է մեկնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հրավերով։

Նշվում է, որ Անկարայում կայանալիք բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակը։

Քննարկվելու են նաև երկկողմ համագործակցությունը խորացնելու հարցեր, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031