Մենք ուզում ենք հինգ իրավապաշտպանների անունից կարմիր բերետ նվիրել ՄԻՊ-ին. Ռուբեն Մելիքյան

Մենք ուզում ենք հինգ իրավապաշտպանների անունից կարմիր բերետ նվիրել ՄԻՊ-ին, քանի որ հիանալի պաշտպանում է կարմիր բերետավորների իրավունքները։ Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Մենք ճակատներս բաց ասում ենք, որ ունենք քաղբանտարկյալներ, տնային կալանքի տակ գտնվողներ ու քաղաքական հետապնդման ենթարկվողներ։ Ինչո՞ւ ենք էսքան վստահ, որովհետև երկակի ստանդարտները ուղղակի ակնհայտն են ու տեսանելի»,– ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը` նշելով, որ այս ամենը համարում է ամոթալի։

Նա հավելել է, որ քանի դեռ ոստիկանները չեն պատժվել իրենց արարքների համար, մարդկանց նկատմամբ ցանկացած գործողություն, այդ թվում` ձերբակալում ու կալանավորում, ապօրինի է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30