Նիկոլ Փաշինյանը խոստորեն դատապարտել է Դանիայի վարչապետի վրա հարձակումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի վրա հարձակումը:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:

«Մենք խստորեն դատապարտում ենք աղաղակող հարձակումը Մետտե Ֆրեդերիկսենի վրա: Իմ մտքերը Մետտեի և նրա ընտանիքի հետ են»,- նշված է Փաշինյանի գրառման մեջ:

Ավելի վաղ՝ Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակը հայտնել էր, որ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հունիսի 7-ի երեկոյան Կոպենհագենի Կուլտորվետ հրապարակում ենթարկվել է հարձակման տղամարդու կողմից: Ավելի ուշ նա ձերբակալվել է:

Ըստ Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակի՝ վարչապետի վրա հարձակվող անձի ինքնությունը չի բացահայտվում: Դրդապատճառը նույնպես դեռևս անհայտ է:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031