Սրբազանի խոսքում չկան շեշտադրումներ, որ կարող են վնասել ՀՀ-ին․ նա տարբերվում է իշխանության դեմքերից. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է Բագրատ Սրբազանի՝ միջազգային ԶԼՄ-ներին տված ճեպազրույցին․

«Դիտեցի պատվելի Բագրատ Սրբազանի բրիֆինգը միջազգային ԶԼՄ-ներին:
Օրինակ, ինձ հոգեհարազատ են նրա դիտարկումներն բալանսավորված արտաքին քաղաքականության անհրաժեշտության հարցում:

Այլ հարցերում հստակության, կոնկրետ բանաձևերի բացակայություն կար, բայց էական է այն հանգամանքը, որ շարժման առաջնորդի խոսքում չկային այնպիսի շեշտադրումներ, որոնք կարող են վնասել Հայաստանին:

Թեկուզև այս հանգամանքով Բագրատ Սրբազանը դրականորեն տարբերվում է գործող իշխանության առաջին դեմքերից»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031