Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան

Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը։ Սա քաղաքակրթական, արժեքային բովանդակություն ունեցող շարժում է։ Մենք լայն իմաստով անկում ենք ապրել, քաոսի մեջ ենք։ Այս մասին միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ իրենց համար իշխանության հասնելու ձգտումը չէ, այլ ավելին՝ ընդհանուր կյանքի փոփոխությունն է։ Նա ընդգծել է, որ սա արժեքային դաշտում փոփոխությունն է, հանրային ընկալման, վարքաբանության փոփոխությունն է։

«Որոշակի իմաստով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ ընթանա օրենքի ճանապարհով։ Նաև պետք չէ մոռանալ, որ հարգելով օրենքի ուժը, շատ հաճախ նաև իրավունքի ուժն ավելին է, քան օրենքի ուժը։ Սա ժողովրդային շարժում է, և այդ ժողովրդային շարժումը նշվածս չափանիշներով վստահաբար կհասնի իր տրամաբանական ավարտին»,- ասել է Բագրաստ Սրբազանը։

Հարցին՝ չե՞ք կարծում, որ բացի Փաշինյանի հրաժարականից, հանրությանը պետք է ներկայացնել ծրագիր, որը հնարավորություն կտա հասկանալու` ինչպես եք պատրաստվում Հայաստանը դուրս բերել աշխարհաքաղաքական ճգնաժամից, երբ սահմանազատման համար սկսած շարժումը հանրահավաքներով է զբաղված Երևանում, մինչդեռ մարզերում, իշխանությունը շարունակում է գործընթացը, կանխարգելիչ մեխանիզմներ մտածե՞լ եք, Սրբազանը պատասխանեց, որ իրենք հանրահավաքով զբաղված չեն։

«Ամբողջ շարժումը միտված է կանխարգելմանը։ Մենք ասել ենք, որ այս շարժումը ծագել է Կիրանցում, Ոսկեպարում, բայց դրա լուծումը Երևանում է։ Կիրանցով, Ոսկեպարով չի ավարտվում, տարածվում է ողջ Հայաստանի վրա։ Այն, ինչ իրականցնում ենք, դրան է միտված՝ կանխարգելելուն», — հավելեց նա։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -