Մեր կողմից մենք պատրաստ ենք ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, այսօր Հունգարիայի իր գործընկերոջ հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու գործընթացին, ասել է, որ այն ներառում է նաև սահմանի հատվածների սահմանազատում և սահմանագծում։

«Արդյունքում մենք մտքեր փոխանակեցինք ադրբեջանական օկուպացված 4 գյուղերն ազատելու դրական ազդեցության մասին երկու կողմերի միջև գործընթացի վրա», — ըստ APA գործակալության` ասել է Բայրամովը, նշելով, որ Ադրբեջանը հանձնառու է խաղաղ գործընթացին։

«Մեր կողմից մենք պատրաստ ենք ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը», — հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031