Մարզպետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին

ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը չի կարծում, որ մարզում սահմանազատում և սահմանագծում անելուց հետո կարող են Ադրբեջանին տարածքներ անցնել։ Այս մասին նա ասաց ՀՀ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին` արդյոք Սյունիքից տարածքներ հանձնվելու են այդ գործընթացի շրջանակում։

«Չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ շատ տեղերում ավելի շատ պետք է ադրբեջանցիները հետ քաշվեն։ Եթե սահմանագծում, սահմանազատում արվի, իհարկե, ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն օկուպացված տարածքներից, քանի որ Սյունիքում ՀՀ սուվերեն տարածքում ներխուժում կա։ Հստակ սահմանագծում և սահմանազատում կա քարտեզով, որը վարչապետը ներկայացրել է»,- ասաց Ղուկասյանը։

Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե մարդիկինչ են խոսում մարզում սահմանագծման և սահմանազատման մասին, մասնավորապես ելնելով այն բանից, որ Տավուշի մարզում արդեն սկսվել է այդ գործընթացը։

«Սյունիքում ինձ հետ շփումներում հասարակությունն առանձնապես շատ չի խոսում այդ թեմաներով, բայց սահմանազատումն ու սահմանագծումը կարևոր գործընթաց է և կարծում եմ` պետք է լինի»,– նշեց Ղուկասյանը։

Մարզպետը միաժամանակ շեշտեց՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին հստակ ինֆորմացիա չունի, քանի որ համապատասխան հանձնաժողովում ընդգրկված չէ։

«Երբ այդ օրակարգը գա Սյունիք, ես տեղյակ կլինեմ»,- ասաց Ղուկասյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031