Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Հունիսի 4-ին՝ ժամը 16։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Ապագա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ. Ս.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 16:42-ին: Այրվել է ավտոմեքենան:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031