Զախարովան կրկին խոսել է Նոյեմբերի 9-ի փաստաթղթից` դա համարելով ճանապարհային մեծ քարտեզ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա իր հերթական ճեպազրույցի ժամանկ, անդրադառնալով արևմտյան լրատվամիջոցների կողմից ՌԴ-ին ուղղված մեղադրանքների վերաբերյալ հարցադրմանը, հայտարարել է, թե Հարավային Կովկասին «սողոսկողները» ոչ թե խաղաղություն, այլ արյունալի կոնֆլիկտ են հրահրում։

«Պետք է տեսնենք, թե ովքեր են իրականությունը ապատեղեկատվությամբ փոխարինում։ Միգուցե մենք ավելի լայն հայացք ձգենք դեպի Հարավային Կովկաս կամ Մերձավոր Արևելք։ Տեսնենք, թե այդ ովքե՞ր են ուզում սողոսկել Հարավային Կովկաս և այնտեղ ոչ թե խաղաղություն հաստատել, այլ հերթական կոնֆլիկտը հրահրել։ Խաղաղությունն այն է, ինչի մասին պայմանավորվել են ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները և դա ամրագրել էին փաստաթղթերում», — իր խոսքում նշել է նա ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։

Զախարովան հայտնել է նաև, որ այդ պայմանավորվածությունները եռակողմ համաձայնությամբ էին ձեռք բերվել, ինչը ճանապարհային մեծ քարտեզ է իրենից ներկայացնում, դա մեծ անհանգստություն առաջացրեց շատերի մոտ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031