Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն դիտարկումներ են շրջանառում․ ՊՆ

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն և սիրողական բնույթի դիտարկումներ են շրջանառում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ շենք-շինությունների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով:

«Շենք-շինություններն ապահովված են հրդեհ ազդարարող ինքնաշխատ կենտրոնական համակարգով, հակահրդեհային ջրամատակարարմամբ (հրշեջ ծորակներ), առկա են հրշեջ հիդրանտներ, տարածքը կահավորված է հակահրդեհային գույքով (հրշեջ վահանակներ, ԿՓ տեսակի կրակմարիչներ)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930