Սահմանազատման գործընթացով մենք ստեղծում ենք երաշխիքներ․ ԱԺ փոխնախագահ

Հայաստանը տասնամյակներ շարունակ արդարացիորեն համարել է, որ տարբեր փուլերում առկա փոխզիջումային կամ զիջումային տարբերակներից ոչ մեկը չի պարունակել բավարար անվտանգության երաշխիք, բայց արդյունքում ստացել է վատագույն տարբերակը։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք տասնամյակներ շարունակ փորձել ենք մի տրամաբանություն, որը չի բերել լավ արդյունքի՝ մենք կորցրել ենք տարածքներ, ունեցել ենք զոհեր։ Մենք արդարացիորեն համարել ենք, որ տարբեր փուլերում առկա փոխզիջումային կամ զիջումային տարբերակներից ոչ մեկը չի պարունակել բավարար երաշխիք, բայց արդյունքում ստացել ենք վատագույն տարբերակը։

Եթե նույնիսկ ձեր փաստարկն այն է, որ հիմա սահմանազատման գործընթացի արդյունքում մեզ համար չկան բավարար երաշխիքներ, դա չի նշանակում, որ մենք չպետք է ոչինչ անենք, դա նշանակում է, որ մենք մեր գործողություններով պետք է ստեղծենք այդ երաշխիքները։ Եվ մենք այս գործընթացով հենց դա ենք անում՝ ստեղծում ենք այդ երաշխիքները»,- ընդգծեց Ռուբինյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30