Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գալստանյանի առաջնորդած շարժմանը նկատեց, որ այդտեղ նույն քաղաքական ուժերն են, նույն դերակատարներով։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարժման մեջ որևէ նոր բան չի տեսնում։

«Թե ինչ կերպարանքով հանդես կգան իրենց նախասիրության հարցն է։ Որևէ նոր և անծանոթ բան մենք այստեղ չենք տեսնում։ Այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում անցյալում, նույնի կրկնությունն է: Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ սրբազանով: Նույն մարդիկ են, նույն օրակարգն է, նույն նպատակն է: Ինչո՞ւ պետք է մենք նոր էմոցիաներ ունենանք հին իրադարձությունների վերաբերյալ»,- ասաց նա:

Սիմոնյանը անընդունելի համարեց այն հարցը, թե ո՞վ պետք է դուրս գա փողոց և պահանջի իշխանության հրաժարականը, որ խմբակցության համար ընդունելի լինի․ «Ինչի՞ պետք է մեզ համար դա ընդունելի լինի և ինչի՞ համար պետք է պետք է դրա մասին մտածենք: Հիմա քաղաքական ընդդիմությունը հայտ է ներկայացրել, նույն մարդիկ են, նույն խոսույթն է և նույն բանն են ուզում անել»:

Նա ընդգծեց, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակը քննարկել են ՀՀ վարչապետի հետ, սակայն հիմա ավելի շատ զբաղված են սահմանագծման գործերով:

«Խմբակցության հետ շփումը վարչապետի հետ մշատական է։ Ես այսօր հեռախոսով եմ խոսել, կիրակի օրն եմ հանդիպել վարչապետին։ Անհնար է, որ որևիցե երկրում որևէ իշխանություն 100 տոկոսանոց ընկալում ունենա, և մենք պետք է դրանից ենթադրություն անենք, մեր աշխատանքը ավելի ուժեղացնենք։ Բոլոր երկրներում էլ պետք է լինի ընդդիմություն, պետք է նոր օրակարգ առաջարկեն, ունենան հասարակության մի մասի աջակցությունը։ Չի կարող ԱԺ դահլիճում 100 հոգի լինի «Քաղաքացիական պայմանագրից»,- նկատեց Սիմոնյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30