Ժողովրդի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է. ՀԱԿ. «Ազատություն»

«Ազատության» հարցմանն ի պատասխան, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաստատեց, որ այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ քաղաքական խորհրդի 4 անդամներով հանդիպել են Բագրատ Սրբազանին։

«Այո, տեղի է ունեցել հանդիպում Բագրատ Սրբազանի հետ և կարծիքների փոխանակում Հայաստանում ստեղծված իրավիճակի ու անվտանգության բնագավառում ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ», — նշեց Զուրաբյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առաջին նախագահի ղեկավարած ուժը աջակցում է Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդած շարժմանը, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. — «Մենք գտնում ենք, որ ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է: Այդ կապակցությամբ մենք էլ ենք բարձրաձայնել մեր քննադատությունը և շարունակելու ենք ներկայացնել մեր տեսակետները: Մենք հետևում ենք զարգացումներին: Ակնկալում ենք, որ քաղաքական բոլոր գործընթացները լիովին կընթանան Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից և քաղաքական հետապնդումներից»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031