Ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում․ Բագրատ Սրբազանը՝ վարչապետի՝ իրենց թեկնածուի մասին

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ում եք տեսնում վարչապետի թեկնածու, ասել է․ «Մենք փորձել ենք այս գործընթացը հասցնել այս փուլին, մարդկանց վերստին ցույց տալու այն ճանապարհը, որով մեր երկիրը պետք է ընթանա՝ ազատվելով այսօրվա ստի ու կեղծիքի քարոզչությունից։ Մեր գործընթացը մինչև հիմա չի եղել քաղաքական գործընթաց, հիմա մեր կարծիքով քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում արդեն ծրագրվի։ Երեկ փորձեցինք խոհրդարանական պատգամավորների հետ հանդիպել, խոսել, թե ինչ պրոցեսներով, ինչ ձևերով կգնա այս գործընթացը։ Իրենք պատրաստ են գործընթացն այս փուլում շարունակել և օրինական ճանապարհով փորձել՝ հասցնելու ավարտին։ Դե այդ ժամանակ պահաջվելու է նաև վարչապետի թեկնածու, այդ ժամանակ էլ կհնչի անունը»,– ասել է նա։

Ըստ Գալստանյանի, տարբեր անուններ են քննարկվում․ «Ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում, բայց ի վերջո համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կլինի։ Բայց դա երկրորդ էտապում կլինի։ Հիմա ժողովրդին արթնացնելու գործընթացի մեջ ենք»,– ասել է նա։ Գալստանյանի խոսքով, որևէ անվան շուրջ համաձայնություն դեռ չեն հանգել․ «Ոչ թե համաձայնություն չկա, որ հակառակ են, այլ երեկ հնարավոր չէր այդ ամենը ամբողջացնել, իրականացնել։ Խորհրդարանական խմբակցություններն էլ կքննարկեն, որոշակի խորհրդակցություն կլինի, ամբողջ քաղաքական դաշտը ինձ թվում է միախորհուրդ կլինի այդ անձի շուրջ»։

Նա նշել է, թե քննարկում եղել է միայն խորհրդարանական երկու ուժերի հետ, իսկ ՔՊ–ից դեռ արձագանք չունեն։

Նա նաև ասել է, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում չի ունեցել, կյանքում մեկ անգամ է տեսել՝ 2005թ․ Սևանի հոգևոր ճեմարանում։

Հարցին՝ իրեն տեսնում է վարչապետ, Գալստանյանն ասել է․ «Տիրոջ կամոք թող լինի, կխոսենք»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031