Պետք է դադարեցնենք այս անուրախ ժամանակների գոյությունը․ Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այսօր շարունակում է երթը դեպի Երևան: Մեկնարկը՝ Սևանի թերակզու խաչմերուկից:

Այսօր ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ:
Սրբազանը երթի մեկնարկի սկզբում նշեց՝ հույս ունի՝ մասնակիցների սրտերը ու հոգիները մաքրվելու են․ «Մենք երթը հենց այդ ինքնամաքրումի մասին է նաև։ Ուզում եմ բոլորիդ վերստին շնորհակալություն հայտնել, ճակատներդ համբուրել, ձեռքերը սեղմել։ Ուզում եմ նաև վերստին հիշեցնել՝ այս երթը անձի կամ անձերի մասին չէ։ Ես չեմ ուզի, որ սա դառնա կուռքերի շարժում»։

Նա նշեց, որ այս պահին հաղթանակի կարիք ունի ազգը ․ «Միայն հայրենիք և պատիվ ստանալու ակնկալիք ունի այս քայլերթը»։

Սրբազանը հայտնեց, որ այժմ շարժվում են դեպի Հրազդան․ «Պետք է դադարեցնենք այս անուրախ ժամանակների գոյությունը։ Աստծով, հայրենիքի համար»։

Աղոթքից հետո քայլերթի մասնակիցները ճանապարհ ընկան։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031