Դեմոկրատիայի անունից խոսացող փոքրիկ դիկտատորներ, համաձայն չլինելու իրավունքը հիմնարար իրավունք է. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է․ «Հաջորդ Ազգային Ժողովում մի մանդատ ունենալու համար պայքարի ելած փսևդոդեմոկրատները իրար հերթ չտալով Տավուշի մարզի ժողովրդի անկեղծ բողոքն ու մտահոգությունը վերագրում են օտար միջամտությանը: Այդ խոսույթը և վարքը, ուղղակի խայտառակություն է և դատապարտելի:

Ուշադիր հետևում եմ, թե ինչպես է կեղտոտ գործակալների մի խումբ օրը երեք անգամ եթերից եթեր վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին:

Հիշե՛ք, դեմոկրատիայի անունից խոսացող փոքրիկ դիկտատորներ, համաձայն չլինելու իրավունքը հիմնարար իրավունք է և ամեն չհանաձայնողին պիտակավորողը ժողովրդավարության անունից խոսացող մանր ժուլիկ է, շարքային օպորտունիստ: Հանգիստ մնացեք ու հիշեք, որ ձեզ դեմքով ճանաչում ենք»:

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930