Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է, դրանք կոչված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը:

Այս մասին Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան տնտեսական համաժողովի և համագործակցության 3-րդ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ներկայացնելով ներկաներին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ փուլը:

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031