Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Ապրիլի 29-ին՝ ժամը 00։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարների և ոստիկանների կողմից կանխվել է քաղաքացի Ա․ Ա․-ի ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում Ա. Ա․-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031