Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ՝ նշելով, որ այն ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ երկրում իրականացվում են առանցքային բարեփոխումներ:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ՀԲ պաշտոնյային ներկայացրել է կարևորագույն ոլորտների զարգացման Կառավարության տեսլականը, մասնավորապես անդրադարձել է կրթության, առողջապահության, կապիտալի շուկայի ոլորտներում առկա խնդիրներին ու նախատեսվող բարեփոխումներին:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031