Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Ադրբեջանի Պետական հանձնաժողովը մամուլի հայտարարություններում բազմիցս նշել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների մասին հիմնական տեղեկատվությունը հայկական կողմին մոտ է, որովհետև տարածքը գրավված է եղել հայկական բանակի կողմից և 30 տարի գտնվում էր նրանց վերահսկողության տակ։

Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբե֏անի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։

Նա նշել է, որ այն ժամանակ հայկական կողմը տեղեկություններ է ունեցել մարտերի ժամանակ զոհված զինվորների, խաղաղ բնակիչների, ինչպես նաև զոհվածների թաղման վայրերի մասին։

«Պետական հանձնաժողովը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում՝ պահպանելով ճշտության, թափանցիկության և փոխվստահության մթնոլորտ։ Կարծում եմ, որ հաշվի առնելով այն, որ հիմնական տեղեկատվությունը հայկական կողմինն է, այս համագործակցությունը կարող է դրական ներդրում ունենալ երկու կողմից էլ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման գործում»,- նշել է Ախունդովը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031