Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է թեժ գծով և «Ակտիվ քաղաքացի» հարթակով ստացված ահազանգերին։

Նրա խոսքով՝ վտանգավոր է և՛ աշխատանքները սխալ կազմակերպելը, և՛ անգործությունը:

«Սա նրա համար չի, որ վաղը, կամ մի շաբաթ հետո ես, կամ մեր մյուս գործընկերները տարբեր հիմնավորումներ լսենք, թե ինչու էսինչ բանը չենք արել: Սա նրա համար է, որ հստակ հասկանանք՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Իրականում մեր աշխատանքը կազմակերպելու գրագետ ձևը կա, իհարկե, օրենքին համապատասխան։ Շատ դեպքերում կլինեն քննարկումներ, մենք քաղաքական որոշումներ կկայացնենք, որոնք ի նպաստ կլինեն աշխատանքին, բայց ուզում եմ ապագայում ակնհայտորեն չարաշահումներ ենթադրող, ակնհայտորեն խնդրահարույց դեպքերի վերաբերյալ զեկույցներ չունենանք ու չլսենք։ Սա վերաբերում է բոլոր մարմինների ղեկավարներին, և սա արդարացում չի լինելու չաշխատելու համար»,- ասաց Ավինյանն ու հավելեց. «Այդ դեպքում մեկ այլ մեթոդ կա. ուղղակի այդ մարդիկ կփոխարինվեն»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031