Skip to main content

Մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է՝ որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Նարեկ Ղամբարյանը նրան հարցրել է.

«Պուտինը և Ալիևը շատ ջերմ հանդիպում են ունեցել։ Պեսկովն ասում է, որ Ադրբեջանն իրենց դաշնակիցն ու բարեկամն է։ Մենք միայնա՞կ ենք մնացել»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական ջերմացած հարաբերությունները Փաշինյանի գեոպոլիտիկ ավանտյուրայի համար ոչ թե պատճառ են, այլ առիթ, պատրվակ։ Ավելին, Նիկոլի նման քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ, իսկ Մոսկվայի որոշ շրջանակների համար «արդարացումներ» է ստեղծում։

Հիշեք նաև, որ Մոսկվայում կտրուկ ակտիվացել են ադրբեջանական լոբբիստները, իսկ հայկական ներուժը թուլացած է և ջլատված։ Ավելին, Նիկոլը Հայաստանի դեմ է տրամադրում նաև հայ ժողովրդի երբեմնի բարեկամներին քաղաքական և հասարակական շրջանակներից (նույն Վլադիմիր Սոլովյովի դեպքը.- Ա.Վ.)։

Մի ակնկալեք Ռուսաստանից նուրբ խաղ այս ուղղությամբ։ Ռուսական դիվանագիտությունը հմտացել է «լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ» գործելաոճում։ Նույն խորհրդարանական մակարդակում Ռուսաստանի երկու պալատների ղեկավարությունը մեկ լկստվացնում էր Ալեն Սիմոնյանին, մեկ էլ հիմա վրդովվում է նրա խոսույթից։

Պաշտոնական Մոսկվան նաև սիմվոլիզմ է սիրում և մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է՝ որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար։ Արդյո՞ք նա կմասնակցի մայիսի 7-ին Վ. Պուտինի երդմնակալությանը և մայիսի 9-ին Հաղթանակի զորահանդեսին. այս հարցերն իրենց համար շատ ավելի սկզբունքային են և կարևոր, քան ԵԱՏՄ գագաթնաժողովը Մոսկվայում։

Ելնելով հենց Հայաստանի շահերից` պետք է կասեցնել հայ-ռուսական հարաբերությունների քայքայումը և վերանորոգել դրանք։ Ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլը դա անել չի ուզում և չի կարող, և ռուսական «Вернись, я всё прощу» ոճի առաջարկը չի աշխատելու»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930