Տավուշի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. թուրքագետ

Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ է նշանակում, բավական է հիշել, որ օրինակ 1992 թվականին Ադրբեջանը Վրաստանի հատվածում մեր խողովակը ամսվա մեջ 30 անգամ պայթեցնում էր` մեզ ճնշելու համար:

Կարելի է հիշել նաև Շուշիի 2022 թվականի օրինակը. գազատարի պայթեցումը կատարյալ կախվածության ու շրջափակման մեջ դրեց Արցախը:

Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել»: Սա թուրք-ադրբեջանական կախվածության հերթական քայլն է լինելու` Տավուշից հետո:

Սա պետք է թույլ չտալ: Միասին ու հիմա»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031