Հայհիդրոմետը՝ անոմալ տաք և չոր եղանակի մասին

Ապրիլը մեր երկրում ամենատեղումնառատ ամիսներից մեկն է։ Մթնոլրտի շրջանառության մեջ գերակշռում են արևմուտքից, հարավ-արևմուտքից, երբեմն նաև հարավից ներթափանցող ցիկլոնները, որոնք իրենց հետ բերում են առատ տեղումներ։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ ակտիվ են նաև տաք և ցուտ օդային հոսանքների շրջանառությունը։

Հատկապես ապրիլի առաջին տասնօրյակում, մեր երկիր կարող են ներթափանցել արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, որոնք իրենց հետ բերում են ջերմաստիճանի կտրուկ անկում, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով տեղումներ։

Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է: Տեղումների առավելագույն քանակը գրանցվում է լեռնային շրջաններում մինչև 100մմ, համեմատաբար քիչ տեղումներ գրանցվում են Արարատյան դաշտում` 30-50մմ: Ընդ որում այդ քանակը ամսվա ընթացքում բաշխվում է հավասարաչափ:

Տեղումներով օրերի թիվը կազմում է 10-15 օր: Բարձր լեռնային շրջաններում տեղումները դիտվում են ձյան կամ թաց ձյան տեսքով:

Ամենատեղումնառատ ապրիլները դիտվել են 1963, 1978, 1984, 2006, 2007, 2010, 2011, 2020թթ.-ին, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի կրկնապատիկը և եռապատիկը։

Չորային են եղել 1943, 1950, 1970, 1983, 2008, 2012թթ․-ը, երբ հանրապետության առանձին հատվածներում տեղումները կազմել է ամսական նորմայի 5-10 տոկոսը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30