Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

«Հայաստանում գործող 5-րդ շարասյան վրա դրված է «ԿՈԼՑՈ» օպերացիան իրականացնելու խնդիր։ Փոքրիկ՝ մի քանի հոգանոց խմբերով փորձ է արվում փակել Հայաստանի միջպետական ճանապարհները, կտրել Հայաստանն արտաքին աշխարհից»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ ճանապարհները, սակայն, մի քանի րոպե անց բացում են ոստիկանության աշխատակիցները։

«Տեղեկատվական հոսքերով նաև փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ նաև միջպետական ճանապարհներ են փակ, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմը մեկ նպատակ է հետապնդում՝ իզոլացնել Հայաստանը, կոտրել դիմադրողականությունը ու երկիրը վերածել ծայրագավառի»,- գրել է Չախոյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30