Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել

Հայաստանի կառավարությունը Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է կայացրել։ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարող է նպաստել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

«Հիմք ընդունելով 2007 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև գլխավոր հյուպատոսություններ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագիրը՝ 2022թ. հոկտեմբերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը կապահովի փոխադարձության սկզբունքի կիրարկությունը»,- նշված է հիմնավորման մեջ:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031