ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Կառավարության նիստի այսօրվա օրակարգային 39-րդ հարցով ներկայացված էր մի շարք օրենսգրեքերում և օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ փաթեթը հիմնականում մի քանի հիմնադրույթային հարցեր է կարգավորում. «Առաջինը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ կիբեռհանցագործությունները ևս շատացել են, և մեծ ծավալ են ընդգրկում ՀՀ-ում, բայց երբ ուզում ենք մտնել բովանդակության մեջ և հասկանալ, թե որոնք են ի վերջո կիբեռհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որ կատարվում է կիբեռտիրույթում կամ տեղեկատվական տեխնոլոգինաների գործադրամամբ, մենք դրանց որակում ենք որպես կիբեռհանցագործություն, այնինչ մեր ստանձնած միջազգային պայմանավորվածություններով կա հստակ ցանկ, թե որոնք են կիբեռհանցագործություններ, որը թույլ է տալիս իդենֆիկացնել դրանց ցանկը և ճիշտ պատկեր ունենալ կիբեռհանցագործությունների»:

Սարգսյնաը նկատեց՝ մենք այսօր փաստացի չունենք այդպիսի ցանկ և առաջին փոփոխությունը միտված է դրան, որպեսզի քրեական օրենսգրքւմ հստակ սահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը:

Երկրորդ կարևոր փոփոխությունը Արփինե Սարգսյանի խոսքով՝ վերաբերվում է կրիպտոարժույթների դաշտի որոշակի առումով կարգավորմանը:

«Մի կարևոր կոմպոնենտ կա, որը հանցագործությունների բացահայտման տեսանկյունից խոչնդոտներ է ստեղծում իրավապահ համակարգի համար: ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվը: Մենք ընդհանուր կրիպտոակտիվների դրամապանակում տեսնում ենք որոշակի շարժ, բայց հետագծելիության տարամաբանության մեջ գալ և հասկանալ, թե ի վերջո ով է ձեռք բերել կանխիկով տվյալ կրիպտոակտիվը՝ չենք կարող:

Հետևապես առաջարկում ենք նախատեսել, որ կրիպտոակտիվների նկատմամաբ սեփականության իրավունքի ձևակերպումը և նաև վաճառքը կարաող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով անկախ դրա չափից»,- նշեց Ներքին գործերի նախարարի տեղակալը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30