Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ, և վաղ թե ուշ Թուրքիան պետք է պատասխան տա իր գործած ոճրագործության համար. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ է դրվել՝ Գագիկ Ծառուկյանի անունից (տեսանյութ)

Համայն հայությունն ամենամյան երթով ցույց է տալիս իր միասնականությունը 1,5 միլիոն նահատակների հիշատակը վառ պահելու և պահանջատեր լինելու ուժը։

Այսօր հազարավոր քաղաքացիների հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում էին նաև ԲՀԿ անդամները։

Հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ է դրվել՝ Գագիկ Ծառուկյանի անունից։

«Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, քո ապուպապերից, քո գերեզմաններից, որն անհնար է։

Հաշվի առնելով 109 տարվա դասերը՝ հայ ժողովուրդը պետք է թեկուզ լոկալ, ինչ-որ հատվածում չենթարկվի Ցեղասպանության»,- լրագրողների հետ զրույցում ասել է Միքայել Մելքումյանը։

Շաքե Իսայանն ընդգծել է․ «Հայաստանն այսօր առավել քան որպես Ցեղասպանությունը վերապրած ազգ, որպես պետություն, պետք է իր հանձնառությունը վերահաստատի աշխարհին՝ ճշմարտության վերականգման, վերագնտման գործում»։

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց․ «Հույս ենք տածում, որ պատմական արդարությունը վերակագնվելու է և Թուրքիան քաղաքակիրթ աշխարհի առաջ պատասխան է տալու իր կողմից իրականացված ոճրագործության համար։

Ինչպես նշել է Գագիկ Ծառուկյանը՝ Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ, և վաղ թե ուշ Թուրքիան պետք է պատասխան տա իր գործած ոճրագործության համար»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031