Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին: Իրադարձության նպատակն էր համակարգված ոչնչացնել հայ ժողովրդին և նրա ինքնությունը Օսմանյան կայսրությունում:

Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Եվրախորհրդարանում Բուլղարիայի ներկայացուցիչ Անգել Ջամբասկին։

«Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա ու չենք ների:

Հիշիր և պահանջիր: Երբեք չմոռանաս»,- գրել է բուլղարացի պատգամավորը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031