Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի. Էլչին Ամիրբեկով

«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի», — BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ազգային օրենսդրության, Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ մտցվեն, քանի որ դրանց ներկայում գործող տարբերակում պնդում կա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջ է», — հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Դրա հետ մեկտեղ Ամիրբեկովը բարձր է գնահատել Ղազախի շրջանի չորս գյուղերը Բաքվին վերադարձնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն՝ ընդգծելով, թե՝ «դա վկայում է այն մասին, որ մենք կարող ենք խնդիրները ինքնուրույնաբար լուծել»։

Ամիրբեկովի համոզմամբ՝ «Ադրբեջանն ու Հայաստանն այսօր առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930