Ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել, ցավից չկոտրվել և համախմբվել մեկ նպատակի շուրջ. Ավինյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է.

«Արդեն 109-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցի դստերս՝ Սոֆիի հետ, ում ծննդյան տարեդարձն է:

Նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել, ցավից չկոտրվել և համախմբվել մեկ նպատակի շուրջ։

Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը հանուն մեր երեխաների երջանիկ ապագայի»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031