Skip to main content

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանի համար անվտանգային առկա սպառնալիքներին հանդիպման հայ ժողովրդին համերաշխ ու միասնական լինելու կոչ արեց: Ամենայն Հայոց Կաթողիկոսն այդ մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում։

«Հայրական մեր պատգամն ենք բերում մեր ժողովրդին։ Առկա անվտանգային սպառնալիքների հանդիման լինենք համերաշխ, լինենք միաբան ու միասնական, որպեսզի կարողանանք անկորուստ պահպանել հայրենի մեր երկիրը և անխռով՝ ազգային մեր կյանքը։

Սիրելի հայ ժողովուրդ, ապրենք առ Աստված ապավինությամբ, հավատքով ու հույսով, հզոր աննկուն, չտկարանանք դժվարությունների առջև։ Մեր Սուրբ նահատակների բարեխոսությամբ Աստված երկնային բարձունքներից հեղելու է մեր կյանքին խաղաղության, ապահովության ու անվտանգության իր օրհնությունները։ Մշտահունչ պահենք մեր հոգիներում և մեր սրտերում աղոթքն առ Աստված։ Աստված միշտ օգնական է լինելու և պահապան է լինելու մեր ժողովրդին այսօր և հավիտյանս։ Ամեն»,- նշեց Գարեգին Երկրորդը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930