Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան

1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը վառ է մեր սրտերում և մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար:

Այս մասին գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է, քանզի ցեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ:

Այսօր՝ համահայկականության և միասնականության այս խորհրդանշական օրը, մենք հիշում ենք Ցեղասպանության զոհերին, սգում ենք, բայց և հաստատակամ հայտարարում ենք, որ մեր կամքն անկոտրում է:

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ, զարգացող և ժամանակակից Հայաստան: Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,- գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031